Պան Գի Մուն. ՌԴ օդուժն ու սիրիական բանակն են պատասխանատու Հալեպում հումանիտար իրավիճակի վատացման համար

Պան Գի Մուն. ՌԴ օդուժն ու սիրիական բանակն են պատասխանատու Հալեպում հումանիտար իրավիճակի վատացման  համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ռուսական օդուժին և սիրիական բանակին է պատասխանատու համարել Հալեպ նահանգում հումանիտար իրավիճակի վատացման համար:

Նրա վստահեցմամբ՝ ռազմական գործողությունների ակտիվացումը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի խափանմամբ է սպառնում։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի նամակում, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Օրինակ՝ հումանիտար գործողությունները Հալեպ նահանգում` սկսած 2016-ի փետրվարից, չափազանց շատ են խախտվել նահանգի հյուսիսային մասում ցամաքային բախումների ակտիվացման, սիրիական կառավարության և ՌԴ-ի ավիահարվածների հետևանքով»,- գրել է Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանի գնդակոծությունները և հրթիռակոծությունները խախտել են շատ սիրիացիների կյանքը և հանգեցրել ներքին տեղահանված անձանց թվի ավելացմանը, որոնցից շատերը կդառնան փախստականներ։

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---