Թուրքիայի խորհրդարանական. Դիարբեքիրի խաղաղ բնակիչներն արգելափակված են նկուղներում19 փետրվարի 2016 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 200 խաղաղ բնակիչ արգելափակված է Թուրքիայի հարավ-արևելքում իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողության հետևանքով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի անդամՖելեքնաս Ուջանը Sputnik գործակալությանը: «Իրավիճակը Դիարբեքիրի գավառում սարսափելի է: Սուրի շրջանում արդեն 79-րդ օրն է պարետային ժամ է գործում: 200 մարդ արգելափակված է նկուղներում, սակայն թուրք ռազմական հատուկջոկատայինները թույլ չեն տալիս նրանց փրկել»,-ասել է Թուրքիայի Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավորը, որն ակտիվորեն պաշտպանում է երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքական իշխանությունները դեկտեմբերին պարետային ժամ են հաստատել երկրի հարավ-արևելյան շրջանների քրդաբնակ բնակավայրերում: Սուրում շարունակվում են ՔԱԿ և թուրք ուժայինների բախումները: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից հակաահաբեկչական գործողության շրջաններում ոչնչացվել է ավելի քան 900 քուրդ գրոհային: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ գործողության ընթացքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |