Թուրքական ոստիկանությունը սկսել է Հրանտ Դինկի մարդասպանի որոնման գործողությունը

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը սկսել է Ստամբուլի հայկական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի մարդասպանի որոնման գործողությունը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Հիշեցնենք, որ Հրանտ Դինկին այսօր սպանել են Ստամբուլի կենտրոնում: Անհայտները երեք անգամ կրակել են Դինկի վրա, երբ նա դուրս էր գալիս իր գրասենյակից: Դինկին բազմիցս սպառնացել են ազգայնականները, որոնք նրան դավաճան էին համարում: Նշենք, որ Հ.Դինկը դատապարտվել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, մասնավորապես, այն բանի համար, որ իր հրապարակումներում նա անդրադառնում էր Հայոց ցեղասպանության հարցին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---