Դահուկորդ Միքայելյանը 28-րդն է պատանեկան Օլիմպիադայի ազատ ոճի մրցավազքում![]() 19 փետրվարի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը ազատ ոճի 10 կմ մրցավազքում 49 մասնակցի մեջ զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Դա պատանեկան խաղերում Հայաստանի ներկայացուցչի վերջին մեկնարկն էր: Դահուկավազքի1500մ ազատ ոճում Միքայելյանը 28-րդ տեղն է գրավել: Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում Միքայելը մեկնարկել է 28-րդ համարի ներքո: Միքայելյանը տարածությունը հաղթահարել է 26 րոպե12 վայրկյանում և գրավել 26-րդ տեղը: Լավագույն արդյունքը գրանցեկ է Կորեան ներկայացնող Մագնուս Կիմը, ով մրցատարածությունը հաղթահարեց 23 րոպե 04 վայրկյանում: Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում ՀՀ-ն ներկայացրել է երկու մարզիկ՝ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, դահուկորդ Միքայել Միքայելյանը: Գալուստյանը 10-րդ տեղն է գրավել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |