Եվրոպայի առաջնությանը Հայաստանը յոթ մարզիկ կներկայացնի![]() 19 փետրվարի 2016 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ): «Քանի որ տարին օլիմպիական է և առջևում վարկանիշային մրցաշարերն են, որոշեցինք վերը նշված կազմով մեկնել Ռիգա: Մեզ համար ավելի կարևոր են վարկանիշային մրցաշարերը: Մինչև Լատվիա մեկնելը ևս մեկ նախապատրաստական փուլ կանցնենք, այս անգամ Բելառուսում: Թիմի հետ կլինեն նաև Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը և Մուսա Մուրթազալիևը, ովքեր կշարունակեն նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին», - ասել է Բաղդադյանը: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-13-ը, Լատվիայում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |