Արդեն ձերբակալվել են Հրանտ Դինկի սպանության գործով երկու կասկածյալներ

PanARMENIAN.Net - Հայ լրագրող Հրանտ Դինկի սպանությունն ուղղված է թուրք ազգի միասնության դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նա խոստացել է գտնել հանցագործներին, հաղորդելով, որ արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ, սակայն սպանության բոլոր մանրամասները դեռեւս պարզ չեն: «Կրկին սեւ ձեռքերը գրավել են մեր երկիրը եւ արյուն են հեղում Ստամբուլում հանուն իր մութ շահերի: Մենք պետք է հետազոտենք այդ հանցագործության բոլոր ասպեկտները»,-հայտարարել է Էրդողանը մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաեւ հաղորդեց, որ պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել արդարադատության նախարարությունից հանցագործությունը հետաքննելու համար եւ նրանք այժմ Անկարայից դեպի Ստամբուլ ճանապարհին են:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---