ՄԱԿ ԱԽ-ն համաձայնության չի եկել Սիրիայի գծով բանաձևի նախագծի վերաբերյալ20 փետրվարի 2016 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համաձայնության չի եկել Սիրիայի ինքնիշխանության մասին ՌԴ ներկայացրած բանաձևի հարցում, խորհրադկցությունները կշարունակվեն: Տեքստի սկզբնական տարբերակը մերժվել է Խորհրդի 6 անդամներից կողմի, որոնցից 3-ը վետոյի իրավունք ունեն: ՄԱԿ ԱԽ-ն Ռուսաստանի նախաձեռնությամբ նիստ էր գումարել թուրք-սիրիական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հանդիպումից առաջ ռուսական պատվիրակությունը տարածել էր բանաձևի նախագիծը, որով դատապարտվում է Սիրիայի տարածքի գնդակոծությունը սահմանի այն կողմից, փախստականների շարունակվող հոսքն ու ռազմական անձնակազմի միջամտությունը: Փաստաթուղթը նաև պնդում է, որ պահպանվի Սիրիայի ինքնիշխանությունը, անհապաղ դադարեցվեն գնդակոծությունները սահմանի այն կողմից, ինչպես նաև չեղարկվեն օտարերկրյա ցամաքային ներխուժման ծրագրերը: Ընդ որում նախագծում չի հիշատակվում Թուրքիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախագծում շեշտվում է, որ սիրիական ճգնաժամի տևական հանգուցալուծումը հնարավոր է միայն քաղաքական գործընթացի միջոցով, որոնք կվարեն սիրիացիները ըստ ԱԽ բանաձևի: Սա ՄԱԿ ԱԽ արդեն երկրորդ նիստն էր Սիրիայի խնդիրների վերաբերյալ, որը շաբաթվա ընթացքում նախաձեռնել էր Ռուսաստանը: Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ում արծարծվել էր Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդակն ուժերի գնդակոծման հարցը: Չնայած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկինում արված հայտարարությանն, ըստ որի Անկարան մտադիր չէ ներխուժել Սիրիայի տարածք, նկատվում է թուրքական ռազմական ներկայության հզորացում Սիրիայի հետ սահմանին: Մինչդեռ փետրվարին Մոսկվայում բացված Սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը հայտարարել է, որ Ռուսաստանը խոստացել է պաշտպանել սիրիացի քրդերին, եթե Թուրքիան այնուամենայնիվ ցամաքային գործողություն սկսի Սիրիայում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում |