Մահացել է հայտնի իտալացի գրող Ումբերտո Էկոն![]() 20 փետրվարի 2016 - 11:55 AMT PanARMENIAN.Net - 84 տարեկանում մահացել է հայտնի իտալացի գրող Ումբերտո Էկոն: Նա մահացել է փետրվարի 19-ի երեկոյան, իր տանը, հայտնում է BBC News-ը հարազատների վրա հղումով: Այլ մանրամասներ չեն ներկայացվում: Ումբերտո Էկոն ծնվել է իտալական Ալեսանդրիա քաղաքում 1932թ. հունվարի 5-ին: 1954-ին ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է միջին դարերի փիլիսոփայություն և գրականություն: 1980-ին լույս տեսավ նրա «Վարդի անունը» վեպը, որը բեսթսելեր դարձավ և հռչակեց նրան անունն ամբողջ աշխահում: Փիլիսոփայական և դետեկտիվ ստեղծագործության իրադարձությունները զարգանում են միջնադարյան վանքում: Դրանից 3 տարի անց Էկոն գրեց «Գրառումներ «Վարդի անունը» վեպի լուսանցքներում»` բացելով իր առաջին վեպի որոշ գաղտնիքներ և մտորելով հեղինակի, ընթերցողի և ստեղծագործության փոխհարաբերությունների մասին: Նրա գրչին են պատկանում նաև «Ֆուկոյի ճոճոնակաը» (1988 թ.), «Կղզին նախօրեին» (1994 թ.), «Բաուդոլինո» (2000 թ.), «Պրահայի գերեզմանոցը» (2010 թ.) ստեղծագործությունները: Նրա վերջին վեպը` «Զրոյական համարը» լույս է տեսել 2015-ին: Ումբերտո Էկոն իտալացի գիտնական-փիլիսոփա էր, պատմաբան (միջին դարերի մասնագետ), լեզվաբան, գրական քննադատ ու գրող։ Սեմիոտիկայի մեկնաբանության, և էսթետիկայի մասին իր մտքերը ապահովել են նրա համբավը որպես ակադեմիական առաջատար մտածողներից մեկի: Աշխատել է հեռուստատեսությունում, եղել է խոշորագույն L’Espresso թերթի մեկնաբանը։ Իտալիայի խոշորագույն համալսարաններում դասավանդել է էսթետիկա և մշակույթի տեսություն, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր է։ Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |