ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ ԲԱՑԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ15 նոյեմբերի 2002 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է բացել Կալինինգրադում Ռուսաստանի Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի գլխավոր հյուպատոսչության ներկայացուցչությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, հայտարարել է Սանկտ Պետերբուգում Հայաստանի հյուպատոս Ռուբեն Հակոբյանը` նոյեմբերի 13-ին Կալինինգրադի նահանգապետ Վլադիմիր Եգորովի հետ հանդիպմանը: Նահանգապետը հավանություն է տվել այդ գաղափարին, ցանկանալով միայն, որպեսզի ներկայացուցիչը լրջորեն զբաղվի տարածաշրջանների միջեւ տնտեսական կապերի հաստատմանը: Վլադիմիր Եգորովը նաեւ մի շարք առաջարկություններ է արել, որոնք հետաքրքիր կլինեն հայկական կողմին, մասնավորապես, ջերմապահպանիչ փաթեթների պատրաստման վերաբերյալ, ուշադրություն է հրավիրել «Կվարց» գործարանի արտադրած էժան եւ որակյալ կենցաղային տեխնիկայի վրա: Նահանգապետն ընդգծել է նաեւ ազգային մշակութային սովորույթների պահպանման ոլորտում գործունեության կարեւորությունը: Հայ համայնքն, իր խոսքերով, այդ գործում առաջինն է: Այսպես` 2002 թվականի ամռանը Կալինինգրադում տեղադրվել է Խաչքար, իսկ ապագայում այդ տեղում կկառուցվի հոգեւոր-մշակութային հայկական կենտրոն: Վլադիմիր Եգորովի կարծիքով, այդ շինարարությունը նշանակալից կդառնա, քանզի այն օրինակ կծառայի Կալինինգրադում բնակվող ուրիշ համայնքներին: Զրույցի ավարտին, Հայաստանի գլխավոր հյուպատոսը հրավիրել է Կալինինգրադի պատվիրակությանը այցելել Հայաստան: Նշենք, որ Կալինինգրադի նահանգի համայնքն ընդգրկում է 7,5 հազար մարդ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |