Ոչ թե 14, այլ 7 տարվա ազատազրկում՝ Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հային![]() 20 փետրվարի 2016 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի Դիզակի շրջանի դատարանը փետրվարի 19-ին հրապարակել է դատավճիռ, որով իսլամական ծայրահեղականության և մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող հայազգի գործարար Արամայիս Ավագյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման: Այս տեղեկությունը փոխանցել են Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը և կինը՝ ազգությամբ ուզբեկ Շիրին Տուրսունովան: Փետրվարի 2-ին մեղադրողը պահանջել էր Արամայիս Ավագյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Անգամ խոշտանգումներից հետո Ավագյանը դարձյալ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Դատավարության ժամանակ վկաներն ու ամբաստանյալները պատմել են, որ Ավագյանի դեմ ցուցմունքներ են տվել՝ գտնվելով ճնշումների ներքո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Որպես ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց, քննիչները գործին կցել են մի լուսանկար, որտեղ Արամայիս Ավագյանն ու նրա գերդաստանի մյուս տղամարդիկ պատկերված են եղել մորուքով: Լուսանկարն, ըստ Ավագյանի, արվել է իր մահացած եղբոր և պապիկի քառասունքի օրը․ սափրված չլինելն էլ պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով: Մինչ դատարանի՝ փետրվարի 19-ին հրապարակած դատավճիռը, փետրվարի 15-ին Ֆլորա Սաքունցը հաղորդել էր, որ փաստաբանն իրեն տեղեկացրել է Ավագյանին և նրա ընկերներին 14-ական տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Ավագյանի մայրը հավելել էր, որ դատական նիստերի քարտուղարը հայտնել է, թե դատավճռի կրկնօրինակը դեռ պատրաստ չէ՝ խորհուրդ տալով սպասել 2-3 օր: Ավելի ուշ Ավագյանի ընտանիքի անդամները դիմել էին դատախազություն, որտեղից նրանց հավաստիացրել էին, թե դատավճիռը պետք է հրապարակվի դատարանում: Ըստ Սաքունցի, բանտում գաղտնաբար 14 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ լուրը փաստաբանի միջոցով իրեն փոխանցելն ունեցել է մեկ նպատակ՝ ստուգել տրամադրությունները: Ֆլորա Սաքունցի խոսքով, այդ լուրին հաջորդած արձագանքներից հետո՝ արդեն փետրվարի 19-ին հրապարակված դատավճիռը վկայում է այն մասին, որ «ուզբեկական արդարադատության համակարգի ներկայացուցիչները վախեցել են»: Ի դեպ, Սաքունցի փոխանցմամբ, Արամայիսի դատավճռով հետաքրքրվել են նաև Ուզբեկստանում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչները: Նրանք փետրվարի 19-ին փորձել են ներկա գտնվել դատական նիստին, սակայն կարգադրիչները թույլ չեն տվել: Ավագյանի հարազատների պնդմամբ, գործարարի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է նրա բիզնեսը խլելու՝ համայնքապետ Գաֆուր Կարշիբաևի անհաջող փորձերից հետո: Ըստ պնդումների, վերջինս հայ գործարարին ասել է՝ «բանտ կգնաս»: Այս գործի հետ կապված, իր ուզբեկ պաշտոնակցին էր դիմել նաև Հայաստանի այժմ արդեն նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, իսկ քիչ ավելի ուշ Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը գրություն էր ուղարկել Ուզբեկստանի խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովին: Շատ հազվադեպ է պատահում, որ նման գործի առնչությամբ մեղադրողը պահանջի 18 տարվա ազատազրկում, իսկ դատարանն այդ պատժաչափը իջեցնի 7 տարվա: Այսպիսի դիտարկում արեց Ուզբեկստանում երեք տարի աշխատած, այդ երկրում աղմկահարույց մի շարք գործերի հետևած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: «Այն տարիներին, երբ ես աշխատել եմ Ուզբեկստանում և ծանոթ եմ եղել նմանատիպ բազմաթիվ գործերի, որոնց շրջանակում մարդկանց մեղադրում էին ծայրահեղ իսլամիստականության մեջ, ես չեմ հիշում դատարանի կողմից նման մեղմ մոտեցում: Կարծում եմ, որ այս դեպքում հանրայնացումը գործի համար մեծ նշանակություն է ունեցել»,- ասել է Ալեքսանյանը: Մինչ այն, Արամայիսի մայրը վերահաստատել է . - «Մինչև վերջ գնալու եմ, իմ հայ ազգի օգնությամբ պիտի հանենք իմ տղուն»: Ֆլորա Սաքունցը նաև ասել է, որ որդուն բանտից ազատելու դեպքում ընտանիքով կվերադառնան Հայաստան: Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականը փետրվարի 2-ին տեղեկացրել է, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ: Ավագ օգնականը նաև ասել է. «Ըստ Ուզբեկստանի օրենսդրության, մենք ունենք ժամկետ, և այդ ժամկետի սահմաններում մեզ տեղեկություններ են տրամադրում համապատասխան կառույցները: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իրավիճակը վերահսկողության տակ է, հիմա դեռ ժամանակ կա, և հենց մեզ պատասխան տան գլխավոր դատախազությունից, մենք անմիջապես կտեղեկացնենք հայկական կողմին»։ Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը նաև տեղեկացրել է, որ օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ պաշտոնական պատասխանի համար, եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |