Զաքարյան. Բաքվի պատվիրակությանը Եվրանեսթ ԽՎ վերադարձնելու փորձերը չպետք է լինեն վեհաժողովի հեղինակության հաշվին![]() 20 փետրվարի 2016 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-23-ը կայանալիք Եվրանեսթ ԽՎ բյուրոյի հինգերորդ լիագումար նիստում քննարկելու և հաստատման են ներկայացվելու չորս զեկույց` քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար թեմաներով։ Այս մասին հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմը՝ նշելով, որ փետրվարի 18-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ բյուրոյի հերթական նիստին մասնակցել է հայկական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը։ Քաղաքական հարցերի հանձնաժողովի անունից պատրաստվող զեկույցի համահեղինակն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Զեկույցի խորագիրն է «ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ-պետությունների արտաքին քաղաքականությունն ու նրանց անվտանգության արտաքին սպառնալիքները»։ Բյուրոյի նիստում քննարկվել է նաև ադրբեջանական պատվիրակությանը հետ վերադարձնելու նպատակով Վեհաժողովի համանախագահների Բաքու մեկնելու առաջարկը, որը նախապես քննարկվել էր նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի համատեղ խորհրդակցությունում։ Ադրբեջանի խորհրդարանը 2015-I հոկտեմբեր ամսին իր հատուկ նիստում, որպես դժգոհության քայլ` ուղղված Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ քննադատական բանաձևերի ընդունմանը, որոշում էր կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին։ Այս հարցի վերաբերյալ իր ելույթում Արտակ Զաքարյանը հիշեցրել է բյուրոյի անդամներին, որ Եվրանեսթ ԽՎ-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից ադրբեջանական պատվիրակությունը հանդես է եկել հակահայկական գործունեությամբ և ապակառուցողական քայլերով շարունակ խաթարել է բազմակողմ խորհրդարանական գործունեության տրամաբանությունից բխող համատեղ նախաձեռնությունները: Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ դեմ չեն լինի, եթե Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահները փորձեն հետ վերադարձնել ադրբեջանական պատվիրակությանը, բայց դա չպետք է լինի Եվրանեսթ ԽՎ հեղինակության հաշվին և չպետք է ոգևորի ադրբեջանցի խորհրդարանականներին՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության ու համաեվրոպական արժեքների դեմ ուղղված քաղաքականությունն ու գործընկեր պատվիրակություններին ուղղված շանտաժի դրսևորումները։ Զաքարյանը կարևորել է հանգամանքը, որ ադրբեջանցիները, ի վերջո, հասկանան, որ ո՛չ Եվրանեսթ ԽՎ-ը և ոչ էլ մյուս խորհրդարանական ձևաչափերը կոնֆլիկտների կարգավորման հարթակներ չեն։ Նա հավաստիացրել է, որ հայկական պատվիրակությունը ադրբեջանական կողմին Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում որևէ կերպ թույլ չի տալու աղավաղել ու խեղաթյուրել ղարաբաղա-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |