ԳԴՀ. Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունն առաջնային է ԵՄ համար![]() 22 փետրվարի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների համար միգրացիոն ճգնաժամի լուծման համար գերակայությունը Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունն է: Այդ մասին ARD հեռուստաալիքին է հայտարարել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը: «Բոլոր երկրները համաձայն են, որ Թուրքիայի հետ արտաքին սահմանների պաշտպանությունն առաջնային խնդիր է: Դա ներառում է նաև Frontex-ի մասնակցությունը, ՆԱՏՕ-ի ավանդը, ինչը նշանակում է, որ փախստականներին հարկավոր է հետ Թուրքիա ուղարկել»,-ասել է նա` հավելելով, որ առաջիկա 2 շաբաթը ցույց կտա, թե որքանով են արդյունավետ այդ միջոցները: Ըստ նրա, «որոշ հանգամանքներում կարող է Շենգենի գոտու երկու սահմանի» պաշտպանության կարիք լինել: Նա նաև նշել է, որ Գերմանիան երկարաժամկետ հեռանկարում մտադիր չէ հանդուրժել այլ երկրների փորձերը` «սեփական խնդիրները լուծելու համար բեռը Գերմանիայի ուսերին դնելով», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թոմաս դե Մեզիերը Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ենթադրել էր, որ միգրանտներին հարկավոր է բնակության կոնկրետ վայրի կցել: «Փախստականների կցումը բնակության կոնկրետ վայրի ես շտապ միջոց եմ համարում` խուսափելու համար գետտոյի առաջացումից մեգապոլիսներում»,-ասել է նա: Եվրամիությունը և Թուրքիան մարտի սկզբին հատուկ գագաթնաժողով կհրավիրեն` նվիրված փախստականների խնդրին: Եվրամիությունը 3 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային, որպեսզի նա կասեցնի փախստականների հոսքը դեպի Եվրոպա և կացարանով ապահովի նրանց: 2015-ին ԵՄ է ժամանել ավելի քան 1 մլն փախստական: Սա ամենամեծ միգրացիոն ճգնաժամն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ 2016-ին երկիր կժամանի ևս մոտ 500 հազար փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |