ԶԼՄ-ներ. Բուլղարիան անցանկալի անձ է հայտարարել թուրք դիվանագետին![]() 22 փետրվարի 2016 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիան անցանկալի անձ է հայտարարել Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ Ուգուր Եմիրօղլուին, հայտնում է Focus գործակալությունը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: «Թուրք դիվանագետ Ուգուր Եմիրօղլուն հավատարմագրված էր որպես սոցիալական հարցերով կցորդ, սակայն հիմնակոնւմ զբաղվում էր կրոնական գործունեությամբ»,-ասվում է հոդվածում: Բացի այդ, թուրք դիվանագետը «ճնշում է գործադրել քաղաքական կուսակցություններից մեկի անդամների վրա, ինչը կոպիտ միջամտություն է Բուլղարիայի ներքաղաքական գործընթացներին»,-գրել է Focus-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 8 մլն բնակչություն ունեցող Բուլղարիայում բնակվում է շուրջ մեկ միլիոն թուրք, կան հազարավոր մահմեդական աղոթատեղիներ: Թուրքերը մոտ 30 պատգամավոր ունեն խորհրդարանում: Նրանք պայքարում են, որ թրքերենը ճանաչվի երկրորդ պետական լեզու: Երկրի հարավում գործում են իսլամիստական ծայրահեղական կազմակերպություններ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |