ԻՊ գրոհայինները փակել են Հալեպում սիրիական բանակի մատակարարման միակ ճանապարհը![]() 22 փետրվարի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փակել են միակ ավտոմայրուղին, որով իրականացվում էր սիրիական բանակի մատակարարումը Հալեպի շրջանում: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնել է Al Masdar-ը: Ըստ հեռուստաալիքի, ահաբեկիչները փետրվարի 21-ին գրոհել են Ազգային պաշտպանության ուժերի դիրքերը Ռասմ ան Նաֆալ բնակավայրի մոտ, որը գտնվում է Հալեպ գավառի հարավ-արևելքում: Կառավարական ուժերը ստիպված են եղել նահանջել: Առաջիկա ժամերին, ինչպես ակնկալվում է, սիրիական բանակը, հակագրոհ է սկսելու: Հալեպ գավառում ընթացող մարտերում սիրիական բանակին աջակցում են չափավոր ընդդիմության խմբերը և իրանյան Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ստորաբաժանումները գեներալ Քասեմ Սուլեյմանի գլխավորությամբ: Նրանց հիմնական խնդիրն է Հալեպի ազատագրումը իսլամիստներից, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ սիրիական բանակի գեներալներից մելը հայտարարել էր, որ Սիրիայի ԶՈւ գլխավոր խնդիրը «լիարժեք հսկողություն ապահովելն է Թուրքիայի հետ սահմանին` կտրելու համար ահաբեկիչների մատակարարման ուղիները»: Ըստ նրա, Հալեպի գավառում սիրիական զորքերի նպատակն է փակել դեպի թուրքական սահման տանող ճանապարհը, որտեղից գրոհայինները ստանում են ամեն անհրաժեշտը: Սիրիայի նախագահ Ասադն ասել է, որ սատարում է կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն «չի դադարեցնի պայքարը ահաբեկիչների դեմ բանակցությունների ընթացքում»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |