Բելառուսը պաշտոնական աջակցություն է հայտնել Ասադին սիրիական հակամարտությունում22 փետրվարի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին հայտնել է Բելառուսի կոմկուսի առաջին քարտուղար Իգոր Կարպենկոն: «Ուղերձում աջակցության խոսքեր են Սիրիայի ժողովրդին և նախագահին: Մասնավորապես, ուղերձում ասվում է Բելառուսի Հանրապետության և Սիրիայի միջև բոլոր ուղղություններով բարեկամական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին»,-ասել է Կարպենկոն: «Ուղերձը Սիրիայի նախագահին է փոխանցվել Սիրիա Բելառուսի պաշտոնական պատվիրակության այցի ժամանակ»,-մեջբերում է Կարպենկոյի խոսքը ՌԻԱ Նովոստին: Սիրիայի նախագահը փետրվարի 21-ին Դամասկոսում ընդունել է Մինսկից ժամանած պաշտոնական պատվիրակությանը, որը գլխավորում է Բելառուսի կոմկուսի առաջին քարտուղար Իգոր Կարպենկոն: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը, հակամարտության կարգավորման հեռանկարները: Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ «Բելառուսի կոմկուսը վստահ է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունք ունի` առանց արտաքին միջամտության: Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |