2015-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները կազմել են 10,3 մլրդ դրամ

2015-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները կազմել են 10,3 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Կապիտալ ներդրումները բիզնես-գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներից է: 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումերը կազմել են 10,3 միլիարդ դրամ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ կապիտալ ներդրումներում նշանակալի չափաբաժին են կազմել բջջային ցանցի զարգացման նպատակով, այդ թվում նաև՝ ծածկույթի ընդլայնմանն ու ցանցի թողունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների համար հատկացված միջոցները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հանդիսանալով Հայաստանում բջջային ցանցի ամենաընդարձակ ծածկույթ ունեցող բացարձակ առաջատար օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2G և 3G ցանցերի հասանելիություն է ապահովում բնակչության՝ համապատասխանաբար 99,8 և 98,8 տոկոսին: Իսկ 4G/LTE ցանցը հասանելի է բնակչության 46,6 տոկոսին:

Ընդհանուր առմամբ` 2005-2015թթ.-ի ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները (CAPEX) կազմել են 191,4 միլիարդ դրամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---