Զեկույց. ՀՀ-ն կյանքի մատչելիությամբ 42-րդն է աշխարհում, զիջում ենք գրեթե բոլոր հարևաններին22 փետրվարի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Go Banking Rates ընկերությունը կազմել է աշխարհի երկրների վարկանիշ՝ ըստ դրանց քաղաքացիների միջին գնողունակության: Ցանկը կազմելիս հետազոտությունը օգտվել է գնողունակության, վարձակալման արժեքի, սննդի արժեքի, սպառողական գնի ինդեքսի տվյալներից, համեմատելով դրանք Նյու-Յորքի ցուցանիշների հետ: Հայաստանցիների գնողունակությունը 65.6%-ով նվազ է, քան Նյու Յորքի բնակիչներինը, իսկ բնակարանների վարձակալությունը, սնունդն ու ծառայություններն էժան են համապատասխանաբար 89.3, 71.4 ու 63.3%-ով: Ընդհանուր ցանկում Հայաստանը 42-րդ տեղն է զբաղեցրել, հայտնվելով Ֆիլիպինների ու Եգիպտոսի միջև: Կյանքը Հայաստանում ավելի էժան է, քան Նիդերլանդներում, Ավստրիայում, Բելառուսում, Դանիայում, Չինաստանում ու մի շարք այլ երկրներում, սակայն ավելի թանկ, քան բոլոր հարևան երկրներում՝ բացառությամբ Իրանից (66-րդ հորիզոնական), Գերմանիայից (35-րդ հորիզոնական), Չեխիայից (9-րդ հորիզոնական), Ղազախստանից (66-րդ հորիզոնական), Իսպանիայից (33-րդ հորիզոնական) ու բազմաթիվ այլ եվրոպական երկրներից: Վրաստանը ցանկում 33-րդ, Ադրբեջանը՝ 23-րդ, ՌԴ-ն՝ 39-րդ հորիզոնականում են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին Նա նշել է, որ առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը |