Հայաստանից արտահանումն աճում է, ներմուծումն՝ ընկնում22 փետրվարի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ԱՎԾ օպերատիվ տվյալներով՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվարին կրճատվել է 13.8% 2015-ի հունվարի համեմատությամբ՝ կազմելով մոտ $242.4 մլն: 2016-ի հունվարին արտահանումը կազմել է $89.2 մլն՝ աճելով 5.6%-ով 2015-ի նույն ամսվա համեմատ: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 22,2%՝ կազմելով $153.2 մլն: Այսպիսով, առևտրաշրջանառության բացասական սալդոն 2016-ի հունվարին կազմել է $64 մլն: 2015-ի 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1 մլրդ 487 մլն՝ 2014-ի համեմատ կրճատվելով 3.9%-ով: 2015-ին ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 3 մլրդ 254 մլն՝ նվազելով 26.5%-ով:Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $1 մլրդ 767 մլն:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ին կազմել է $4 մլրդ 740.8 մլն` 2014-ի համեմատ կրճատվելով 20.6%-ով։ Կարդացեք նաև՝ Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին 2015-ին ՀՀ-ից արտահանումը կրճատվել է մոտ 4%-ով, ներկրումը՝ 26.5%-ով Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ |