Զեկույց. Հայաստանը Հարավային Կովկասի առաջատարն է գիտական գործունեության ոլորտում![]() 23 փետրվարի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC) զեկույց է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացված են գիտական գործունեության զարգացումները Հարավային Կովկասում 1996-2012 թթ.: Ըստ զեկույցի, Հայաստանի գիտական ոլորտը մշտապես զարգացել է վերջին 15 տարում: 1960-ականներին գիտական առաջընթացի փաստագրման, հետազոտման և գիտական առաջընթացի միտումների պարզաբանմանն ուղղված ջանքերը սկիզբ դրեցին գիտության և գիտական քաղաքականության հետազոտմամբ զբաղվող գիտությանը` գիտաչափությունը: Գիտաչափությունը գիտության գնահատման քանակական ցուցանիշ է: Գրախոսված հրապարակումների քանակի ավելացումը մի կողմից, և հրապարակումների հղումների քանակը մյուս կողմից` համարվում են գիտական առաջընթացի ցուցանիշ: CRRC-ը ներկայացրել է Հարավային Կովկասի երկրներում գիտական ոլորտի մի քանի կարևոր ցուցանիշներ: Առաջին ցուցանիշը երկրի գիտական կազմակերպությունների անդամ ակադեմիկոսների կողմից գրախոսվող հրապարակումների քանակն է: Հայաստանն առաջատար է այս ցուցանիշով: 1996-2012 թթ. Հարավային Կովկասի հեղինակների գրախոսված հրապարակումների հղման գործակիցը Երկրորդ ցուցանիշը հղումով և առանց հղումի գիտական հրապարակումների հարաբերակցությունն է: Ընդ որում, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հրապարակումների քանակն աճում է, դրանց հարաբերակցությունը` նվազում: Հայաստանն այս ցուցանիշով մի փոքր առաջ է Վրաստանից, Ադրբեջանն ահամեմատ հետ է երկու երկրից: Հաջորդ ցուցանիշը միջազգային համագործակցությունն է, որը չափվում է գրախոսված հրապարակումների գործակիցով, որոնք գրվել են տարբեր երկրների ներկայացուցիչների հետ համահեղինակության սկզբունքով: Ադրբեջանն այս ցուցանիշով հետ է մնում, մինչդեռ Հայաստանի և Վրաստանի գիտնականների համագործակցությունը դանդաղ, բայց անշեղորեն աճում է: 1996-2012թթ. համահեղինակությամբ գրված գրախոսված հրապարակումների գործակից Եզրակացության մեջ ասվում է, որ գրախոսվող հրապարակումների քանակը ամենաարագ աճող ցուցանիշն է, որը ենթադրում է Հարավային Կովկասի երկրներում գիտական ընկերակցության դրական զարգացում: Սակայն դեռևս անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել ավելացնելու համար Հարավային կովկասի գիտնականների հրապարակումների քանակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |