ՌԴ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի վերաբերյալ![]() 23 փետրվարի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի վերաբերյալ: Ըստ երկու երկրների համատեղ հայտարարության, փետրվարի 27-ից Սիրիայում պետք է հրադադար հաստատվի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբավորումների միջև: Սակայն գրոհները ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրա» և այլ կազմավորումների զինյալների դեմ, որոնք ՄԱԿ կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ, կշարունակվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ փաստաթղթի հրադադարի պայմաններին համաձայն հակամարտության բոլոր կողմերը պետք է հայտարարեն, որ պատրաստ են պահպանել այն փետրվարի 26-ի տեղի ժամանակով 12:00-ից ոչ ուշ: Ընդ որում Սիրիայի կառավարությունը, նրանց դաշնակիցները, ներառյալ ՌԴ օդուժը, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել ԻՊ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին: Կողմերը պայմանավորվել են, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն միասին կաշխատեն, ինչպես նաև հրադադարի խմբերի այլ անդամների հետ համատեղ, որոշելու համար այն տարածքները, որոնք մնում են ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ: Կհստակեցվեն նաև այն շրջանները, որտեղ գործում են սիրիական ընդդիմության կամզավորումները, որպեսզի նրանք չհայտնվեն այն ուժերի հարվածների տակ, որոնք շարունակելու են մարտական գործողություններն ահաբեկչական խմբավորումների դեմ: ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը: «Ողջունում ենք ՌԴ և ԱՄՆ միջև համաձայնությունը՝ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ»,-ասվում է ԱԳՆ Facebook-յան էջում: Փետրվարի 12-ին Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն էր ընդունել, որով կոչ էր արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հերթին ասել է, որ սատարում է կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն «չի դադարեցնի պայքարը ահաբեկիչների դեմ բանակցությունների ընթացքում»: Ավելի վաղ Սիրիա իրենց զորքը մտցնելու պատրաստակամության մասին էին հայտարարել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |