Թուրքիայի և ԻՊ-ի միջև կապը հաստատող հեռախոսազրույցներ են հրապարակվել![]() 23 փետրվարի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Գաղտնազերծվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցներից մի քանիսը, որոնց վերծանումը փաստում է ԻՊ-ի և Թուրքիայի միջև առկա գործակցության մասին։ Հեռախոսազրույցները գաղտնազերծվել են Թուրքիայի դատախազության կողմից երկրի 6 քաղաքացու անհետացման գործի շրջանակում, գրում է Russia Today-ը: ԻՊ-ի զինյալների ու թուրք զինվորականների հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում, թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի կայքին հղումով գրում է Tert.am-ը։ Դրանք բավական ընկերական են, զրուցակիցները միմյանց «եղբայր» են կոչում: Հրապարակված փաստաթղթերից նաև պարզ է դառնում, որ նրանց միջև սահմանի մոտ հանդիպումներ են տեղի ունեցել։ Սահմանից այն կողմ գործող ԻՊ-ականները ևս թուրքեր են։ Զրույցներից մեկի ընթացքում ԻՊ-ի անդամ թուրքն ասում է՝ «Եղբա՛յր, դու էլ ես, թուրք, ես էլ, դու էլ ես մուսուլման, ես էլ»։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության միջև գաղտնի կապերի մասին։ Ավելի վաղ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է ԻՊ-ի գրոհայինների կողմից դեպի Թուրքիայի տարածք նավթի մաքսանենգության մասին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |