ՀԷՑ. Հավելագրումների համար կազատենք աշխատանքից![]() 23 փետրվարի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել մի շարք զանգվածային լրատվամիջոցներով ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ։ «Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ և մասնագիտական բարձր որակով աշխատանք», - ասված է պարզաբանման մեջ: Նշվում է, որ տարաբնույթ նման երևույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում ՀԷՑ համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչև կհեռացվի աշխատանքից և կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի և կկատարվի վերահաշվարկ: « Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, դրանք կարող են հետևանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման և սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաև ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Վերջինիս ապացույցն է էլեկտրաէներգիայի կորուստների մոտ 2 տոկոս նվազումը, որն այսօր հասցվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվային մակարդակին»: Այնուամենայնիվ, թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ընկերությանը ներկայացնել կոնկրետ փաստեր: Պարզաբանման մեջ նշվում է, որ մինչ օրս բաժանորդների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում խախտումներ չեն հայտնաբերվել: Բոլոր բաժանորդներն իրենց բողոքներով ու առաջարկություններով կարող են դիմել՝ զանգահարելով (010) 65-24-53, 1-80 հեռախոսահամարներով, իրենց դիմումն ուղարկելով փոստով, ինչպես նաև անձամբ հանդիպելով ընկերության գլխավոր տնօրենին: Ընդունելության օրերն անփոփոխ են՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ 9:30-13:00: Յուրաքանչյուր դիմումին ընկերության կողմից կտրվի հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում: Նշվում է նաև, որ սոցիալական առկա դժվարին պայմաններում ՀԷՑ-ի առաջնային խնդիրն է յուրաքանչյուր բաժանորդի շահը գերակա նպատակ դարձնելն է: Ընդգծվում է նաև, որ Համաշխարհային բանկից 30 մլն դոլարի չափով ներգրավվող վարկի վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր նախկին պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրողների հանդեպ մարվում են միայն ընկերության սեփական միջոցների հաշվին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսական առողջացման նպատակով չեն ներգրավվել և չի նախատեսվում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից կամ պետական երաշխիքով: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որևէ առնչություն չունի: Էլեկտրաէներգիայի սպառողների սուբսիդավորման վերաբերյալ 2015թ. օգոստոսից մինչև 250 կվտ.ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվում ավելացված սակագնի չափով: Ընդհանուր առմամբ, 2015թ. օգոստոսից մինչև 2016թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում երբևէ սուբսիդիա ստացած բաժանորդների քանակը կազմում է մոտ 780 000 կամ ընդհանուր բաժանորդների քանակի 78%-ը, որից բնակիչ- բաժանորդներինը՝ մոտ 760.000 կամ 81%-ը, այլ սպառողներինը՝ 22.000 կամ 31%-ը: Այս ամիսների ընթացքում սուբսիդավորված էլեկտրաէներգիայի հանրագումարային քանակը կազմում է 562 մլն կՎտ.ժ, ընդհանուր գումարը՝ 3,8 մլրդ դրամ, որը սահմանված կարգով և 50%-ի հարաբերակցությամբ վճարվել է ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Կարդացեք նաև՝ Վարկ ՀԲ-ից՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |