Ինքնաթիռներում կարգելվի լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը

Ինքնաթիռներում կարգելվի լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը

PanARMENIAN.Net - Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալությունն (ICAO) արգելել է որպես ուղեբեռ լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը ուղևորատար ինքնաթիռներում, հայտնում է Reuters-ը:

Լուսանկարչական սարքերում, սմարթֆոններում և այլ էլեկտրոնիկայում օգտագործվող մարտկոցների տեղափոխման արգելքը պայմանավորված է նրանց դյուրավառությամբ` դա կարող է հրդեհման պատճառ դառնալ: Ավելի վաղ նմանատիպ արգելք սահմանվեց լիթիում-մետաղական մարտկոցների տեղափոխման համար, որոնք հիմնականում օգտագործվում են ժամացույցներում:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2016-ի ապրիլի 1-ից և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «վտանգավոր բեռի» համար չի մշակվել նոր ստանդարտ հրակայուն փաթեթավորում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Արգելքը պարտադիր կլինի ICAO-ի բոլոր անդամների համար, այդ թվում նաև Հայաստանի: Կազմակերպությանն անդամակցում է 191 երկիր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---