WikiLeaks. ԱՄՆ ԱԱԳ-ն գաղտնալսել է Պան Գի Մունին, Մերկելին, Բերլուսկոնիին և ոչ միայն![]() 23 փետրվարի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը, որը հայտնի է մասնավորապես ամերիկյան հետախուզության գործողությունների մերկացմամբ, հրապարակել է հերթական գաղտնի նյութերը, որոնք վկայում են, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է աշխարհի առաջնորդներին: WikiLeaks-ը հայտնում է, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հանդիպումները, ինչպես նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի զրույցները Մերկելի և Բերլուսկոնիի հետ: Բացի այդ, ձայնագրվել է ԵՄ և Ճապոնիայի նախարարների զրույցը ԱՀԿ թեմայի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ WikiLeaks-ի, Պան Գի Մունի և Մերկելի հանդիպման ժամանկ խոսվել է կլիմայի փոփոխության մասին, Նեթանյահուն խնդրել է Բերլուսկոնիին աջակցել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հանդիպման հարցում, իսկ Սարկոզին զգուշացրել է Բերլուսկոնիին, որ Իտալիայի տնտեսությունը ողբալի վիճակում է: Որոշ փաստաթղթեր ունեն «երբևէ մամուլում հրապարակված գաղտնիության ամենաբարձր աստիճանը»: WikiLeaks-ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը հրապարակում է գաղտնի տեղեկություններ, որոնք ստանում է իր աղբյուրներից կամ արտահոսքի հետևանքով: Կայքը գործում է 2006-ից, ստեղծվել է Sunshine Press կազմակերպության կողմից, որը հայտարարել է, որ 1,2 մլն փաստաթուղթ ունի իր տրամադրության տակ: Կայքի հիմնադիրը, գլխավոր խմբագիրն ու տնօրեն ավստրալացի լրագրող և հեռուստահաղորդավար Ջուլիան Ասանժն է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |