Եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, Շոտլանդիան անկախության նոր հանրաքվե կպահաջի![]() 23 փետրվարի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիան անկախության մասին նոր հանրաքվե կպահանջի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից: Այդ մասին փետրվարի 22-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Անգուս Ռոբերթսոնը: Ըստ նրա, բոլոր շոտլանդացի պատգամավորները հանդես են գալիս ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին: «Սակայն, եթե Բրիտանիային պարտադրեն դուրս գալ ԵՄ-ից, ես վստահ եմ, որ Շոտլանդիայի բնակիչներn անկախության նոր հանրաքվե կպահանջեն, ապահովելու համար իրենց տեղը ԵՄ-ում»,-ասել է Ռոբերթսոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Հանրաքվեի հարցը, որն արդեն համարվում է երկրում մի ամբողջ սերնդի կարևորագույն ռազմավարական որոշում, հնչում է հետևյալ կերպ. «Միացյալ Թագավորությունը պետք է մնա Եվրամիության անդամ թե՞ պետք է դուրս գա Եվրամիությունից»: 2014-ի սեպտեմբերին շոտլանդացիների 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի մնալուն: Մինչդեռ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կողմ է արտահայտվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Ըստ քաղաքական գործչի, ԵՄ-ն խարխլում է Բրիտանիայի ինքնիշխանությունը, իսկ գործարքը, որի մասին պայմանավորվել է Դևիդ Քեմերոնը, չի նպաստի անհրաժեշտ փոփոխություններին երկրում: Բացի այդ, ԵՄ-ն «քաղաքական նախագիծ է», որը կարող է դուրս գալ «պատշաճ ժողովրդավարական վերահսկողությունից»: «Ես ավելի լավ գործարք եմ ցանկանում այս երկրի քաղաքացիների համար` պահպանելու համար նրանց փողն ու վերադարձնելու վերահսկողությունը»,-մեջբերել է քաղաքապետի խոսքը BBC-ին: Բրիտանիան հնարավորություն ունի հարաբերությունները Բրյուսելի հետ կառուցել «առևտրի և համագործակցության» սկզբունքով, հավելել է նա: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Ջոնսոնի կարծիքը կարող է ազդել միլիոնավոր բրիտանացիների որոշման վրա, որոնք պետք է ընտրություն կատարեն ԵՄ-ին Բրիտանիայի անդամության հարցում հունիսի 23-ին: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով: «Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը: Քեմերոնի գլխավոր նվաճումը պայմանավորվածությունն է Եվրամիության երկրներից աշխատանքային ներգաղթյալների սոցվճարումների կասեցման վերաբերյալ: Այսուհետ ներգաղթյալներն ու փախստականները չեն կարողանա նույնիսկ հավակնել նպաստի Մեծ Բրիտանիա ժամանելու առաջին 4 տարիներին: Սահմանափակումներ կներմուծվեն նաև մանկական նպաստների հատկացման կարգում այն միգրանտներին, որոնց երեխաները հայրենիքում են: Քեմերոնի մեկ այլ նվաճումը այն հանգամանքի փաստումն է, որ Մեծ Բրիտանիան երբեք չի միանա եվրոյի գոտուն: Ավելին, Մեծ Բրիտանիայի վրա երբեք չի տարածվի ԵՄ սկզբունքը «Եվրոպայի ժողովրդների աճող սերտ միության» վերաբերյալ: «Էլ ավելի սերտ միությունից պաշտպանվելու համար ԵՄ հիմնարար սկզբունքները կփոփոխվեն, որպեսզի աճող սերտ ինտեգրումը չանդրադառնա Մեծ Բրիտանիայի վրա»,-հայտարարել է Քեմերոնը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: «Մեծ Բրիտանիան ընդմիշտ դուրս կբերվի «աճող սերտ միության» վերաբերյալ սկզբունքի գործողության տակից, այն երբեք չի դառնա եվրոպական գերպետության մաս»,-հավելել է վարչապետը: Նա ասել է նաև, որ հասել է նրան, որ Բրիտանիայի խորհրդարանն ավելի անկախ լինի Բրյուսելից: «Մենք վերադարձրեցինք իշխանությունը Բրիտանիայի խորհրդարանին և այլ ազգային խորհրդարաններին և «կարմիր քարտը» նշանակում է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը կարող է աշխատել այլ օրենսդիր մարմինների հետ` արգելափակելու համար անցանկալի օրենսդրական նախաձեռնությունները»,-ասել է Քեմերոնը: Քեմերոնն ասել է, որ հատուկ պայմանները Բրիտանիայի համար այնքան լավն են, որի բրիտանացիներն այժմ իրենք չեն ցանկանա դուրս գալ ԵՄ-ից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |