Սիրիական բանակը ազատագրել է Հալեպի «կյանքի ճանապարհը». Մայրուղու մի մասը դեռ ականապատված է![]() 23 փետրվարի 2016 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են հսկողությունը Հալեպը երկրի մյուս շրջանների հետ կապող միակ մայրուղում, հայտնում է ՌԻԱ Նովոստին ռազմական աղբյուրի վրա հղումով: Փետրվարի 22-ին «Իսլամական պետության» գրոհայինները գրավել էին Հալեպի մատակարարման միակ ճանապարհը Ասրիա-Հանասեր հատվածում: «Բանակը վերագրավել է Ասրիա-Հանասեր մայրուղին, սակայն ճանապարհը դեռ փակ է: Հանասերի հյուսիսում դեռ մարտերը շարունակվում են, այնտեղից ահաբեկիչները դեռ կարող են կրակել ճանապարհի ուղղությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, ահաբեկիչները հասցրել են ականապատել մայրուղու մի հատվածը: Մասնագետներն արդեն սկսել են ականազերծման աշխատանքներն այն հատվածներում, որտեղ դա հնարավոր է: Ճանապարհը Հալեպում սիրիական զորքերի մատակարարման միակ ուղին է, ինչպես նաև «կյանքի ճանապարհը» քաղաքի բնակիչների համար, որով քաղաքը մատակարարվում է սննդամթերքով, վառելիքով և այլ անհրաժեշտ իրերով: Ըստ սիրիացի զինվորականների, ահաբեկիչները, կտրելով մատակարարման ուղիները, մտադիր էին զսպել սիրիական բանակի առաջխաղացումը Հալեպի հյուսիսում և Ռաքքայի արևմուտքում: Հալեպ գավառում ընթացող մարտերում սիրիական բանակին աջակցում են չափավոր ընդդիմության խմբերը և իրանյան Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ստորաբաժանումները գեներալ Քասեմ Սուլեյմանի գլխավորությամբ: Նրանց հիմնական խնդիրն է Հալեպի ազատագրումը իսլամիստներից: Ավելի վաղ սիրիական բանակի գեներալներից մելը հայտարարել էր, որ Սիրիայի ԶՈւ գլխավոր խնդիրը «լիարժեք հսկողություն ապահովելն է Թուրքիայի հետ սահմանին` կտրելու համար ահաբեկիչների մատակարարման ուղիները»: Ըստ նրա, Հալեպի գավառում սիրիական զորքերի նպատակն է փակել դեպի թուրքական սահման տանող ճանապարհը, որտեղից գրոհայինները ստանում են ամեն անհրաժեշտը: Սիրիայի նախագահ Ասադն ասել է, որ սատարում է կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն «չի դադարեցնի պայքարը ահաբեկիչների դեմ բանակցությունների ընթացքում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |