Իրանի մեջլիսում իրանահայ համայնքը 2 տեղ ունի![]() 23 փետրվարի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսում իրանահայ համայնքը երկու տեղ ունի: Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 հայ թեկնածու, ընթացքում այդ թիվը հասել է 8-ի: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները կայանալու են փետրվարի 26-ին: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6.230 թեկնածու, որոնք կպայքարեն խորհրդարանի 290 մանդատի համար: Իրանագետը տեղեկացրել է, որ թեկնածուներից մեկն ընտրվում է հյուսիսի և Թեհրանի տեղի համար, մյուսը՝ հարավի և Սպահանի: Հարավի և Սպահանի տեղի համար երեք թեկնածու էին առաջադրվել, սակայն Վրեժ Տեր-Մարտիրոսյանն ինքնաբացարկ է հայտարարել: Իսկանդարյանի խոսքով՝ հաղթելու բավականին լուրջ հնարավորություն ունի Ժորժիկ Աբրահամյանը, ով արդեն եղել է պատգամավոր, համայնքը հիշում է նրա առաջ քաշած օրինագծերը, որոնք կյանքի էին կոչվել, գրում է Panorama.am-ը: Հյուսիսի և Թեհրանի տեղի համար չորս թեկնածու է պայքարում: Իրանագետի խոսքով, մեծ շանսեր ունի Կարեն Խանլարյանը, ով այսօր էլ պատգամավոր է, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում: Նրա թեկնածությունը պաշտպանում է ՀՅԴ-ն: «Հայ թեկնածուները հիմնականում վեր են հանում հայ համայնքի խնդիրները, ներկայացնում դրանք Մեջլիսում, փորձում ներքին խողովակներով հասնել դրանց լուծմանը»- ասել է Իսկանդարյանը: Իրանագետը տեղեկացրել է, որ նախապես 12.000-ից ավելի քաղաքացի մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն Իրանի ներքին գործերի նախարարությունը զտել է և թույլ տվել ընտրություններին մասնակցել 6.230 թեկնածու: Հիմնական պայքարը կընթանա պահպանողական և բարեփոխական թևերը ներկայացնող կուսակցությունների և դաշինքների միջև: Իսկանդարյանը նշել է, որ Իրանի նախագահը, հոգևոր առաջնորդն արդեն կոչով դիմել են ժողովրդին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ժողովուրդը համակարծիք է հոգևոր իշխանության, կառավարության հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |