Հայազգի գործարարն UBER-ի ավիացիոն տարբերակն է ստեղծել23 փետրվարի 2016 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ֆլորիդայում բնակվող հայազգի գործարար Սերգեյ Պետրոսովը ստեղծել է հայտնի Uber սերվիսի ավիացիոն տարբերակը, որը թուլատրում է ամրագրել ազատ տեղեր մասնավոր բիզնես-դասի օդանավերում սովորական ավիաընկերությունների բիզնես-դասին մոտ գներով: Ինչպես գրում է Bloomberg-ը, Պետրոսովը պնդում է, որ բիզնես-ավիացիան օգտագործվում է իր կարողությունների սահմանափակ չափով. օդանավերը կամ կիսադատարկ են երթևեկում, կամ ամիսներով կանգնում են օդանավակայաններում: Համակարգը թուլատրում է պատվիրել օդանավեր նրանց, ովքեր կարող են թույլ տալ բիզնես-դասի կամ ավելի թանկ տոմսեր, սակայն չեն կարող պատվիրել ամբողջ ինքնաթիռը: Պետրոսովի գնահատականներով, ծառայության պոտենցիալ սպառող են մոտ 2.5 մլն ուղևոր, սակայն գների նվազման հետ մեկտեղ Jetsmarter-ը հասանելի կդառնա մինչև 15 մլն ուղևորի: Համակարգին են միացել 3100 օդանավ, հավելվածը ներբեռնել է 350 հազար մարդ, ծառայությունից 2015 թվականին օգտվել է 35000 ուղևոր, ընդ որում՝ վերջին եռամսյակում ուղևորահոսքն աճել է 135%-ով: Ըներության ներդնողներից են հայտնի ռեփեր և գործարար Jay-Z-ն, ինչպես նաև սաուդյան արքայական ընտանիքը. վերջինիս ներդրումները կազմել էն $ 26.1 մլն: Ծառայությունը տվյալ պահին հասանելի է Լոնդոնում, Փարիզում, Ջենովայում, մոտակա ամիսներին հասանելի կդառնա նաև Էր-Րիադում, Դուբայում, ապա՝ Մոսկվայում և Հոնկոնգում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |