ԱՄՆ-ի կոչը Թուրքիային. «Դադարեցրեք ռմբակոծել Սիրիայի քրդերին»![]() 23 փետրվարի 2016 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո ԱՄՆ-ն կոչով դիմել է Թուրքիային՝ դադարեցնելու Սիրիայում քուրդ զինյալներին պատկանող թիրախների ռմբակոծությունը: ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակի օգնական Մարկ Թոները պատասխանել է Սիրիայում զինադադարին և թուրքական կողմի ռմբակոծութուններին վերաբերող հարցերին: Փետրվարի 22-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Սիրիայում զինադադար հայտարարելու մասին: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ «թշնամանքի դադարեցմանն» ուղղված պայմանագիրն ուժի մեջ կմտնի փետրվարի 26-ին՝ Սիրիայի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Թոները նշել է, որ իրենք որևէ կապ չեն տեսնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) միջև: «Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները՝ կապված PKK-ի և ահաբեկչությունների հետ: Նա ունի ինքնապաշտպանության իրավունք: Սակայն ցանկանում ենք, որ դադարեցվեն սեփական երկրի սահմաններից այն կողմ ռմբակոծությունները: Տարածաշրջանում լարվածությունը մեծացնելը կառուցողական չէ»: Թոները հավելել է, որ իրենք նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերից» (ԺԻՈՒ-YPG) են պահանջել դադարեցնել Հալեպի շրջանում լարվածության սաստկացմանն ուղված գործողությունները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի օգնականն ընդծել է, որ իրենց դիրքորոշումը Թուրքիայի կողմից ռմբակոծությունների դադարեցման հարցում շատ հստակ է, գրում է Ermenihaber.am-ը: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ավելի վաղ էլ բազմիցս հանդես է եկել Թուրքիային ուղղված նման կոչով: Իսկ անցյալ շաբաթ տեղի ունեցած Բարաք Օբամա-Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահն անձամբ էր այս պահանջը հաղորդել թուրք պաշտոնակցին: Փետրվարի 16-ին Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերի հրետակոծությունը: Իսկ փետրվարի 15-ին Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել հրետակոծությունները՝ ուղղված Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերին: Թուրքական բանակը գնդակոծել էր Սիրիայի տարածքը` Միննեհ ավիաբազայի հատվածումփետրվարի 13-ին: Կրակի տակ են հայտնվել Դեր Ջամալ քաղաքը Հալեպի գավառի հյուսիսում և Լաթաքիայի շրջաններից մեկը Փետրվարի 14-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) Fırtına տեսակի թուրքական հաուբիցներով հրետակաոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազեզ քաղաքի հարավարևելյան Մարանաս շրջանը, որտեղ գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի զինանոցները: Փետրվարի 15-ին Թուրքիան կրկին գնդակոծել է քուրդ կամավորականների դիրքերը Սիրիայի հյուսիսում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |