Սիրիան Թուրքիային է մեղադրել Դամասկոսում և Հոմսում պայթյունների համար![]() 23 փետրվարի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները մայրաքաղաք Դամասկոսում և Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների համար մեղադրել են Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Սիրիայի արտգործնախարարությունն այս թեմայով մեկական նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային և գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որոնցում մասնավորապես նշվում է. «Այդ գործողություններն իրականացրել են Սիրիայի տարածքում գտնվող Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ենթակակները»: Նշվում է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարություները, պայթյուններ իրականացնելով, ցանկացել են խափանել Սիրիայի խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելուն միտված ջանքերը, Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նամակում Սիրիայի արտաքին գերատեսչությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ է արել պատժիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Փետրվարի 21-ին Դամասկոս և Հոմս քաղաքներում ավելի քան 140 մարդու կյանք խլած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |