Թուրքիայի կառավարության անդամները ներկա են գտնվեկու Հրանտ Դինքի թաղման արարողությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարության անդամները ներկա են գտնվեկու Հրանտ Դինքի թաղման արարողությանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ցավակցություն է հայտնել լրագրողի հարազատներին եւ մերձավորներին: «Մենք պետք է հետաքննենք այս հանցագործության բոլոր ասպեկտները»,- ընդգծել է Էրդողանը:



Հիշեցնենք, որ «Ագօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլի կենտրոնում` խմբագրության շենքից դուրս գալու ժամանակ: Սպանության գործով արդեն ձերբակալվել է 8 մարդ: Հրանտ Դինքի սպանությունը կտրուկ դատապարտություն է առաջացրել Հայաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, ԵՄ-ում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում եւ հայկական սփյուռքում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---