«Խաչատրյան տրիո»-ի համերգը Մոսկվայում՝ Բաբաջանյանի 95-ամյակին![]() 23 փետրվարի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի լավագույն կամերային նվագախմբերից մեկը՝ Խաչատրյանի անվան տրիոն, փետրվարի 27-ին հերթական անգամ կներկայանա համերգային ծրագրով: Համերգը կկայանա Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում` նվիրված Առնո Բաբաջանյանի 95-ամյակին, հայտնում է Դասական երաժշտության աջակցման հիմնադրամը: Ծրագիրը իր մեջ ներառում է Բաբաջանյանի ստեղծագործությունները, իր ակադեմիական շարադրանքները և հայտնի երգերը, հատուկ այդ համերգի համար արված վերածումներով, ինչպես նաև իր ամենամոտ ընկերների` կոմպոզիտորների, երաժշտությունը, որոնք կազմում էին այսպես կոչված հայտնի «հնգյակը»՝ Առնո Բաբաջանյան, Էդուարդ Միրզոյան, Ալեկսանդր Հարությունյան, Լազար Սարյան, Ադամ Խուդոյան: Համերգի առաջին մասում կհնչեն Բաբաջանյանի ակադեմիական շարադրանքները. որոնց շարքում են իր հայտնի դաշնամուրային տրիոն և «Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրի համար, որը գրված էր Ալեկսանդր Հարությունյանի հետ համագործակցությամբ, վոկալիզ կանացի ձայնի համար, ինչպես նաև Էդուարդ Միրզոյանի, Ալեկսանդր Հարությունյանի, Լազար Սարյանի և Ադամ Խուդոյանի ստեղծագործությունները: Համերգի երկրորդ բաժնում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի երգերը, որոնք կատարվելու են հատուկ վերածումներով ձայնի և դաշնամուրային տրիոի համար, ինչպես նաև երգչախմբի և մենակատարի կատարումներով: -Խաչատրյան տրիո՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ) - Միջազգային մրցույթների դափնեկիր Դմիտրի Տրիֆոնով (բարիտոն) - Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյան (սոպրանո) - Մոսկվայի «Նովայա օպերա» թաթրոնի մեներգիչ Միխաիլ Դավիդով (բարիտոն) - Սոնա Բարսեղյան(դաշնամուր) - Տուլայի պետական երգչախումբ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ալեկսանդր Սոլովյով: Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999-ին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը (Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն)` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում և երկրից դուրս: Բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների համար: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |