Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչականներից![]() 23 փետրվարի 2016 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ պաշտոնական Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչական նշանակության գործողություններից, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումների դեմ: Deutsche Welle-ի փոխանցմամբ` Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ համաձայնեցնել, թե որ խմբավորումներին և շրջաններին է վերաբերելու հրադադարի հաստատումը, գրում է Panorama.am-ը: Սիրիական ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահելու պատասխան հարվածներ հասցնել բոլոր այն դեպքերում, երբ սիրիական բանակի դիրքերի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի: Սիրիական իշխանությունները նաև ընդգծել են սահմանների նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանման և զինված խմբավորումների համալրման աղբյուրների փակման անհրաժեշտությունը: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին: Ձեռքբերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողությունների դադարեցմանը: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ան-Նուսրա ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |