Հայաստանում կարող է McDonald’s բացվել![]() 23 փետրվարի 2016 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Վրացի գործարար Թեմուր Չկոնիան մտադրվել է Հայաստանում McDonald’s ռեստորանների ցանց բացել: Այդ մասին ինքը Չկոնիան հայտնել է «Սպուտնիկ» ռադիոկայանին: Նա նշել է, որ հարցը քննարկվելու է ապրիլին՝ Օրլանդոյում McDonald's ընկերության ղեկավարների հավաքին, ու կարծիք է հայտնել, որ լուծումը դրական կլինի: Որպես «կողմ» փաստարկներ, Չկոնիան, մասնավորապես, նշել է, որ հայաստանցիները սիրում են այցելել ցանցի թբիլիսյան ռեստորանները: Առաջին ռեստորանը բացվելու է Երևանում, այնուհետև ցանցի կետեր կհայտնվեն երկրի այլ քաղաքներում: Ծրագրվում է բացել ութ ռեստորան, որտեղ կաշխատի մոտ հազար մարդ: Չկոնիան նշել է նաև, որ ցանցը հայկական գյուղամթերք է գնելու: McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |