Երևանը 182-րդն է կյանքի որակի վարկանիշում![]() 24 փետրվարի 2016 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Mercer ընկերությունը ներկայացրել է որակի կյանքի վերաբերյալ արդեն 18-րդ վարկանիշը: 230 քաղաք ընդգրկող վարկանիշով կյանքի համար լավագույն քաղաք է ճանաչվել Վիեննան, իսկ վատագույն` Բաղդադը: Վիեննային հաջորդում է շվեյցարական Ցյուրիխը, երրորդ տեղում նորզելանդական Օքլենդն է: Երևանը զբաղեցրել է վարկանիշի 182-րդ հորիզոնականը` բարելավելով ցուցանիշը 1 կետով և առաջ անցնելով Թբիլիսիից (188-րդ) և Բաքվից (197-րդ հորիզոնական): Ընդ որում, 2013-ին Հայաստանի մայրաքաղաքը 180-րդն էր: 190-րդը վարկանիշում Մինսկն է, Մոսկվան 167-րդ տեղում է: Լավագույն հետխորհրդային քաղաքը Վիլնյուսն է (79-րդ հորիզոնական), Տալինն ու Ռիգան համապատասխանաբար զբաղեցրել են 79-րդ և 80-րդ հորիզոնականները: Վարկանիշը կազմելիս ընկերությունը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային միջավայրը, անվտանգությունը, բնապահպանությունը, բժշկության և կրթության մակարդակը, սպառողական ապրանքների, պետական ծառայությունների, տրանսպորտի, կացարանի և զվարճանքների մատչելիությունը, գրում է ՌԲԿ-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |