ԵՏՀ-ն ներկայացրել է ԵՏՄ երկրներում աշխատանքային միգրանտների համար ձեռնարկը24 փետրվարի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձանոժղովում տեղի է ունեցել «Աշխատանքային միգրացիան և աշխատավորների սոցիալական ապահովումը Եվրասիական տնտեսական միությունում» բրոշյուրի և պատկերազարդ հավելվածի շնորհանդեսը, որոնք նախապատրաստել է ԵՏՀ Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտը: Շնորհանդեսին մասնակցել են ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմանովը, ԵՏՄ անդամ պետությունների դեսպանատների աշխատակիցները, ՌԴ-ում այդ երկրների համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ, Միգրացիայի միջազգային կազմակերպության, «Աշխատանքային միգրացիա» միջազգային ալիանս» ոչ առևտրային կազմակերպության, Արհմիությունների համընդհանուր համադաշնության ներկայացուցիչները: Ինչպես նշել են ԵՏՀ-ում, այս նյութերում արտացոլված են ԵՏՄ երկրներում միգրացիոն քաղաքականության տարբեր ասպեկտներ: Հրատարակման ձևաչափը ենթադրում է տեքստային և նկարազարդ մաս` ԵՏՄ անդամ երկրներում աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կացության մասին մանրամասն տեղեկատվությամբ: Ձեռնարկը ներառում է հետևյալ բաժինները` «Միգրացիայի հարցերը», «Աշխատանքային գործունեություն», «Աշխատավորների իրավունքները կրթության ոլորտում», «Սոցիալական ապահովում», «Աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների բուժօգնության իրավունքը», »Կենսաթոշակային ապահովում», «Միջազգային համագործակցություն»: Իսկ հավելվածի ներածության մեջ ասվում է, որ ձեռնարկը օգտակար տեղեկություններ է ներկայացնում (ՌԴ-ում Ղրղզստանի Հանրապետության քաղաքացու օրինակով) ՌԴ մուտք գործելու, միգրացիոն քարտի լրացման նմուշի վերաբերյալ: «Մենք ջանացել ենք հստակեցնել մինչ աշխատանքի տեղավորվելը քաղաքացիների գրանցման, աշխատանքի տեղավորման, անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկությունները: Ձեռնարկից դուք կիմանաք ԵՏՄ երկրներում դիպլոմների ճանաչման և որակավորման մասին, ըստ բնակության վայրի կամ աշխատատեղի գրանցման առանձնահատկությունների, աշխատավորի և գործատուի պարտավորությունների, ինչպես նաև աշխատավորի և նրա ընտանիքի անդամների իրավունքների մասին: Ներկայացված են նաև ՌԴ-ում աշխատողների հարկադրման, սոցապահովման, բուժօգնության, կենսաթոշակի տրամադրման առանձնահատկությունները»,-ասվում է ներածության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |