ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և հակառակորդների քանակը գրեթե հավասարվել է![]() 24 փետրվարի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և հակառակորդների քանակը գրեթե հավասարվել է: Այդ է վկայում YouGov ընկերության նոր սոցիոլոգիական հարցումը, որը կատարվել է Times-ի համար: Այժմ դիմակայող ճամբարներին միայն մեկ տոկոս է անջատում: ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օգտին է արտահայտվել հարցման մասնակիցների 38%-ը, դեմ` 37%-ը, հայտնում է Ինտերֆաքսը: Փետրվարի սկզբին YouGov-ի նախկին հարցման արդյունքները վկայում էին դուրս գալու կողմնակիցների առավելությունը` այն ժամանակ կողմ էր 45%-ը, դեմ` -36%: Ինչպես հայտնում է BBC-ին, այդ տվյալները վկայում են, որ, անկախ Քեմերոնի հասցեին հնչող քննադատությունից, անցած շաբաթ Բրյուսելում նրա կնքած համաձայնագիրը ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի հատոկ կարգավիճակի մասին ծանրակշիռ փաստարկ դարձավ ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների համար, որոնք միացել են «չկողմնորոշվածների» ճամբարին: Հեղինակավոր միջազգային YouGov ընկերությունը Times թերթի պատվերով բրիտանացիների շրջանում հարցումներ է անցկացնում Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ նրանց վերաբերմունքի մասին 2011-ից ի վեր: Այն ժամանակ էլ գրանցվել է դուրս գալու կողմնակիցների առավելագույն ցուցանիշը` 55%. ԵՄ կազմում մնալու կողմնակիցների ռեկորդային քանակ գրանցվեց 2014-ի ամռանը` 47%: Անցյալ տարին ցույց տվեց, որ Brexit-ի կողմնակիցների և հակառակորդների քանկաը կարող է բավականին կտրուկ փոխվել հաշված շաբաթների ընթացքում: ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կողմ է արտահայտվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Ջոնսոնի կարծիքը կարող է ազդել միլիոնավոր բրիտանացիների որոշման վրա: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով: «Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |