Պուտինն ու Ասադն ընդգծել են՝ ահաբեկիչների դեմ պայքարն առանց փոխզիջումների պետք է լինի24 փետրվարի 2016 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Պուտինը և Ասադն ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան ցանկում ներառված «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ առանց փոխզիջումների պայքար վարելու կարևորությունը, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը։ Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր զինադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին: Ձեռքբերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողությունների դադարեցմանը: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ան-Նուսրա ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների վրա: Սիրիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ պաշտոնական Դամասկոսը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները, բացի հակաահաբեկչական նշանակության գործողություններից, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» և «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումների դեմ: Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ համաձայնեցնել, թե որ խմբավորումներին և շրջաններին է վերաբերելու հրադադարի հաստատումը: Սիրիական ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Դամասկոսն իրեն իրավունք է վերապահելու պատասխան հարվածներ հասցնել բոլոր այն դեպքերում, երբ սիրիական բանակի դիրքերի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի: Սիրիական իշխանությունները նաև ընդգծել են սահմանների նկատմամբ ամբողջական վերահսկողության սահմանման և զինված խմբավորումների համալրման աղբյուրների փակման անհրաժեշտությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |