ՍԱՊԾ. ՀՀ-ում պլաստիկ պարունակող Mars-ի շոկոլադներ չկան![]() 24 փետրվարի 2016 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայկական շուկայում Mars կոնֆետներում պլաստիկ չկա: Այս մասին հայտնել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։ Mars ամերիկյան կոնցեռնը Գերմանիայում վաճառքից հետ է կանչում «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ», ինչպես նաև Celebrations կոնֆետները դրանցից մեկում պլաստիկի մասնիկներ հայտնաբերելու պատճառով։ Առգրավման է ենթակա վերջին չորս շաբաթի ընթացքում Գերմանիա մատակարարած արտադրանքը։ Խոտան ապրանքի ժամկետայնությունը տատանվում է 2016-ի հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը: «Այդ կոնֆետները Հայաստան են մատակարարվում Ռուսաստանից, որն ընդգրկված չէ այն 55 երկրի ցուցակում, որտեղ տարածված էր տվյալ արտադրանքը։ Նախօրեին Ռոսպոտրեբնադզորը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ ՌԴ-ն և ԵՏՄ երկրները ռիսկի գոտում չեն», - ասել է Առաքելյանը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը: Նա ընդգծել է, որ, չնայած սպառնալիքի բացակայությանը, Պետտեսչությունը կշարունակի վերահսկողություն իրականացնել սահմանում։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, Ռուսաստան են մատակարարվել «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ» կոնֆետներ 2016-ի հունիսի 19-ից մինչև 2017-ի հունվարի 8-ը պիտանելիության ժամկետով, որոնց մասին էլ խոսք է գնում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |