ՀՀԿ-ՀՅԴ գործակցության համաձայնագիրը ստորագրվել է![]() 24 փետրվարի 2016 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Նախագահական նստավայրում փետրվարի 24-ին Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները քաղաքական գործակցության մասին համաձայնգիր են ստորագրել: ՀՀԿ կողմից այն ստորագրել է կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ կողմից՝ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Վերջինս հայտնել է նաև, թե ովքեր են զբաղեցնելու ՀՅԴ-ին հատկացվելիք պաշտոնները: էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի` Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի` Լևոն Մկրտչյանը, Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը՝ Արագածոտնի մարզպետ, գրում է «Երկիր»-ը: Փետրվարի 11-ին Ռուստամյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջիկայում հուշագիր կստորագրեն՝ ամրագրելով գործակության շրջանակը և առաջիկա ծրագրային քայլերը։ Նա նաև հաստատել է, որ ՀՅԴ-ն կստանձնի երեք նախարարության ղեկավարումը՝ կրթության և գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման։ ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները: Կարդացեք նաև՝ ՀՅԴ-ական նախարարների անունները հայտնի են Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |