ԼՂՀ ՊՆ. Լարվածությունը շփման գծում աճել է

ԼՂՀ ՊՆ. Լարվածությունը շփման գծում աճել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 700 կրակոց: Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել է մոտ 900 կրակոց:

Հանգստյան օրերին` փետրվարի 20-ին և 21-ին, շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---