ԶԼՄ-ներ. Մինչև 2020 թ. Գերմանիան 3,6 մլն փախստական կընդունի

ԶԼՄ-ներ. Մինչև 2020 թ. Գերմանիան 3,6 մլն փախստական կընդունի

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ մինչև 2020 թվականը երկիրն ընդհանուր առմամբ 3,6 մլն փախստական կընդունի: Այդ մասին հայտնել է Süddeutsche Zeitung թերթը ԳԴՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների վրա հղումով:

Ըստ ֆիննախի, 2016-2020 թթ. ամեն տարի Գերմանիան կընդունի մոտ կես միլիոն փախստական: Այդպիսով, 2015-ին Գերմանիա ժամանած 1,1 մլն փախստականի հետ միասին նրանց ընդհանուր քանակը կկազմի մոտ 3,6 մլն:

Նախարարությունը նշել է, որ ներգաղթյալների նման քանակը «զուտ տեխնիկական բնույթի ենթադրություն է», որը հիմք է ծառայում ապագայում տնտեսական զարգացման կանխատեսման համար և համաձայնեցված է մյուս գերմանական նախարարությունների հետ: Պաշտոնական կանխատեսումներից Բեռլինը ձեռնպահ է մնում, քանի որ այժմ անհնար է կանխատեսել միգրանտների թվաքանակը, հայտնում է Deutsche welle-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր են խստացնել ապաստանի տրամադրման կարգը 2016-ին: Նոր միջոցները, որոնց մասին խոսել են իշխող կոալիցիայի անդամները, կներառեն միգրանտների արտաքսման ժամկետների կրճատում Գերմանիայում ապաստան չստացածների համար: Բացի այդ, այն փախստականները, որոնց վրա չի տարածվում փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք փախստականի կարգավիճակ են ստացել Գերմանիայում, 2 տարի չեն կարողանա իրենց ընտանիքը երկիր տեղափոխել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---