ԵՏՄ-ից ՀՀ ներկրվող մեքենաներից ԱԱՀ գանձմումը կվերացվի![]() 25 փետրվարի 2016 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 25-ին որոշում է ընդունել, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար այլևս չի վճարվի 20% ԱԱՀ: Այս հարցը նախապես օրակարգում ներառված չէր. այն առաջարկել է քննարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խոսքը ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20% ավելացված արժեքի հարկ գանձելու մասին է: ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան փետրվարի սկզբին հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին: Վարչապետը նշել է, որ 20% ԱԱՀ-ն պետք է հանվեր միայն 2017-ին, սակայն հաշվի առնելով ներկրողների բողոքները՝ այն կհանվի ավելի շուտ. «Վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ և ակտիվ քննարկումներ ենք ունեցել ԵՏՄ գործընկերների հետ՝ ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման համար, և այժմ որոշում է կայացվել վերանայել օրենքը: Թեմայի վերաբերյալ քննարկումներ ենք ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ և որոշվել է վերանայել կարգավորող օրենսդրությունը», գրում է «Ա1+»-ը: «Խնդիրը ԵՏՄ համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից»,-հայտարարել է Աբրահամյանը, գրում է Panorama.am-ը: Փետրվարի 17-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` անդրադառնալով հարցին, թե ըստ տեղեկությունների` խնդիր է առաջացել հարկատեսակի կիրառման հետ, հայտնել է, որ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ ավտոմեքենաներ ներկրելու հարցում որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել:Հարցին, թե Միության տարածքում ինչո՞ւ Է գանձվում ԱԱՀ, Ալավերդյանը պատասխանել է. «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք և այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»: ԵՏՄ-ի հետ ՀՀ վավերացված պայմանագիրը նախատեսում է անցումային շրջան՝ 1-8 տարի ժամկետով, ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող Հայաստանի ներկրման մաքսային տուրքերի համապատասխանեցման համար: 12-60 ամիս ժամկետ է տրվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |