Գլենդելի քաղխորհուրդն առաջարկում է փոխել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը![]() 25 փետրվարի 2016 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին Գլենդելի քաղխորհուրդը որոշել է տեղափոխել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը համերգասրահին կից տարածքից քաղաքի Կենտրոնական զբոսայգի: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, մոտ մեկ տարի առաջ խորհրդի անդամները համաձայնագիր են կնքել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի հետ թանգարանի շենքի նախագծման վերաբերյալ 1,17 ակր տարածքում` Վերդահո և Մաունթին փողոցներում: Այդ ընթացքում քաղխորհրդի անդամները մեծ ոգևորությամբ էին խոսում նախագծի և նրա գտնվելու վայրի մասին: Սակայն քիչ անց մոտակա թաղամասերի բնակիչները մտահոգություն հայտնեցին այդ տարածքում երթևեկության համար և սատարեցին նախագծի տեղափոխման գաղափարին: «Խորհրդում ոչ ոք չի ցանկանում մի իրավիճակ ստեծել, երբ հասարակությունը պառակտվում է և իրար դեմ տրամադրվում: Մենք այստեղ դրա համար չենք»,-ասել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը: «Թանգարանի գաղափարը գերազանց է և մենք փորձում ենք լավագույն տեղը գտնել նրա համար»,-ասել է նա: Քաղխորհրդի անդամներն ու քաղաքի հայտնի բնակիչներն առաջարկել են տարբեր վայրեր, ուր կարելի է տեղափոխել թանգարանի նախագիծը: Կոմիտեն արդեն ներկայացրել է թանգարանի դիզայնի հայեցակարգը`30 000 քմ, որը նախատեսված է մշտական և շարժական ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի համար: «Դեռևս կան որոշ տարաձայնություններ թանգարանի վայրի վերաբերյալ, սակայն բոլորին առանց այդ էլ պարզ է, որ Գլենդելում թանգարանի նախագիծն աջակցություն է վայելում»,-հայտարարել է թանգարանի նախագծի հարցերով զբաղվող ընկերակցության ղեկավար Տիգրան Զաքարյանը: «Մենք մի շարք բարդություններ ենք տեսնում Կենտրոնական զբոսայգու տարածքում թանգարանի կառուցման դեպքում, սակայն մտադիր ենք ուսումնասիրել առաջարկը վերջնական որոշում կայացնելուց առաջ»,-հավելել է նա: 2014-ին Թանգարանը երախտագիտության խորհրդանիշ է քաղաքին, որը կընդգծի ամերիկահայերի ներդրումը հասարակությունում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբը Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման մրցույթ հայտարարեց: 2014-ի նոյեմբերի 4-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց Հանձնաժմբի առաջարկին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |