Ազգային պատկերասրահի նոր շենքի նախագծեր են ներկայացվել![]() ![]() PanARMENIAN.Net - Վերջին շրջանում պարբերաբար բարձրացվում է Ազգային պատկերասրահը հրապարակում գտնվող շենքից տեղափոխելու հարցը: Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝ արդեն քսան տարուց ավելի պատկերասրահի ղեկավարությունը բարձրաձայնում է, որ պատկերասրահին նոր շենք է հարկավոր: Միաժամանակ, ըստ տնօրենի, Ազգային պատկերասրահի շենքը քանդելու մասին խոսակցությունները լուրջ չեն։ Նա նշել է, որ նույն շենքում գործում է նաև Հայաստանի պատմության թանգարանը, որը նույնպես տարածքների խնդիր ունի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը. Ազգային պատկերասրահը տեղափոխելու դեպքում, ամենայն հավանակությամբ, շենքը ամբողջությամբ կտրամադրվի հենց այդ թանգարաններին, գրում է Panorama.am-ը: Պատկերասրահի նախկին տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ով 13 տարի՝ 2002-2015թթ.-ին, ղեկավարել է պատկերասրահը նույնպես հայտնել է, որ շենքը չի համապատասխանում Ազգային պատկերասրահի չափանիշներին՝ ո՛չ արտաքին տեսքը, ո՛չ էլ սրահները, գրում է Tert.am-ը: Բացի այդ, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցադրվում են Պատկերասրահի նոր շենքի 6 հայեցակարգային նախագիծ՝ Կառավարության ընդունելությունների տան ներկայիս շենքի տարածքում կառուցվելու համար նախատեսված: PanARMENIAN.Net ը ներկայացնում է դրանք լուսանկարներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |