Թուրքիայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել26 փետրվարի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300-ամյա հայկական եկեղեցու շենքը վաճառվում է $1.5 մլն-ով: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում: Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում, գրում է Ermenihaber.am-ը: Անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալ Թայֆուն Օզենգինլերը Թուրքիայի պետական Anadol» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վերոհիշյալ Սեթբաշ թաղամասում նախկինում հայեր են ապրել: «Եկեղեցին տարբեր նպատակներով օգտագործվել է մինչև 1980-ականները, ինչից հետո մինչև օրս մնացել է լքյալ ու անբարեկարգ վիճակում», - ասել է նա: Եկեղեցին զբաղեցնում է 300քմ տարածք՝ ունենալով 212 քմ շրջակայք: Anadolu լրատվականը հայկական եկեղեցու վաճառքի մասին նյութը, թողարկելով երկու լեզվով, անգլերեն հրապարակման մեջ նշել է եկեղեցու հայկական լինելը, իսկ թուրքերեն հրապարակման մեջ՝ ոչ: 2015-ի հուլիսին Բուրսայի Մուդանիա շրջանի անտիկ բնակավայրերից մեկը համարվող Թիրիլիե շրջանում գտնվող բյուզանդական եկեղեցու սեփականատերն այն վաճառքի է հանել՝ հայտարարություն տեղադրելով անշարժ գույքի առուվաճառքի կայքում։ Սեփականատերը եկեղեցին $1 մլն է գնահատել:1676-ին թվագրվող ձեռագիր փաստաթղթում եկեղեցին նշվում է որպես Սուրբ Աստվածածին։ Ենթադրվում է, որ շինությունը կառուցվել է 13-րդ դարում։ Այդ տարածքներից հույների գաղթից հետո եկեղեցին սեփականաշնորհվել է։ 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |