Ադրբեջանական նավթի արտահանումը ՌԴ տարածքով վերսկսելու է![]() 25 փետրվարի 2016 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական SOCAR և ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությունները պայմանագիր են ստորագրել, որը թույլ է տալիս մարտի 1-ից Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթ արտահանել: Այս մասին հաղորդում է նավթային տեղեկատվական գործակալությունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ տարեկան պետք է արտահանվեր մոտ 1.3 միլիոն բարել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագիրը սկսելու է գործել մարտից, ծավալները կլինեն նախատեսվածից քիչ։ 2013-ին Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքով ադրբեջանական նավթի տարանցումը միջազգային շուկա: Ռուսաստանի վարչապետ Դ. Մեդվեդևը մայիսի 5-ին հրամանագիր է ստորագրել` «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ տարածքով ադրբեջանական նավթի տարանցման մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու մասին» համաձայնագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: 1996 թ. հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրով` Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով Ադրբեջանը Ռուսաստանի տարածքով տարեկան 5 միլիոն տոննա նավթ պետք է փոխադրեր (տոննան 15.67 դոլար սակագնով): Համաձայնագրի կասեցման պատճառը Ադրբեջանի կողմից դրա պայմանների չկատարումն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |