Զաքարյան. Խոջալուի ֆարսը հակահայկական քարոզչության էլեմենտներից է![]() 25 փետրվարի 2016 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Խոջալուի ֆարսը, որը ադրբեջանցիները փորձում են ներկայացնել անտեղյակ հասարակությանը, միջազգային հանրությանը, Ադրբեջանի կողմից տարվող հակահայ քարոզչության էլեմենտներից է: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Հակահայ քարոզչությունը, որը տարվում է Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, միշտ էլ եղել է: Մենք պետք է սա ոչ թե պայմանավորենք նավթային, խավիարային դիվանագիտությունների կիրառմամբ, այլ՝ խրոնիկական բնույթով, հասկանանք, որ սա Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է: Խոջալուի ֆարսը, որը ադրբեջանցիները փորձում են ներկայացնել անտեղյակ հասարակությանը, միջազգային հանրությանը, հակահայ քարոզչության էլեմենտներից»,- նշել է Զաքարյանը՝ ասելով, որ Հայաստանի կողմից պետք է տարվի աշխատանք՝ հակահայ քարոզչության դեմ: Ըստ նրա՝ Խոջալուի հորինվածքը գնալով քիչ հնչեղություն է ստանում, որևէ միջազգային կազմակերպություն այդ ավանտյուրան «ցեղասպանություն» չի համարում, գրում է Tert.am-ը: Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ապա Զաքարյանը շեշտել է, որ Ադրբեջանն արդեն սովորական է դարձրել հրադադարի ռեժիմի խախտման գործընթացները, որոնք ուղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին դեմ: ![]() ![]() Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |