Թուրքիայի ԻՊ հետ կապը բացահայտած լրագրողներն ազատ են արձակվել![]() 26 փետրվարի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանադրական դատարանը վճռել է ազատ արձակել «Ջումհուրիյեթ» թերթի լրագրողներ Ջան Դյունդարին ու Էրդեմ Գյուլին, որոնք արդեն 92 օր ազատազրկված են Թուրքիայի հատուկ ծառայությունների՝ Սիրիայի իսլամիստներին աջակցելու մասին բացահայտումների համար: Սահմանադրական դատարանի խորհուրդը 12 կողմ, 3 դեմ ձայնով վճռել է ազատ արձակել «Ջումհուրիյեթ» թերթի խմբագիր Ջան Դյունդարին ու Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլին՝ «անձի ազատության ու անվտանգության», «մամուլի ազատության», «ազատ խոսքի» իրավունքները չոտնահարելու համար, BBC-ին հղումով գրում է Tert.am-ը։ Ավելի վաղ լրագրողական գործունեության պատճառով Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի համար ցմահ ազատազրկման պահանջ էր ներկայացվել։ 2015-ի մայիսին նրանք «Ահա և ըստ Էրդողանի գոյություն չունեցող զենքերը» խորագրով նյութ էին պատրաստել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայություններին պատկանող բեռնատար մեքենաների մասին, որոնք զենք էին մատակարարում իսլամիստներին։ Դրանից հետո պետական անվտանգության մասին տեղեկությունների հրապարակման, պետական և ռազմական լրտեսության, գաղտնի տվյալների հրապարակման և ահաբեկչական կազմակերպության քարոզչության մեղադրանքներով նախաքննություն էր սկսվել նրանց նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ջումհուրիյեթին» և Դյունդարին դավաճանության համար էր մեղադրել։ Լրագրողների բանտարկությանն իրենց բողոքն արտահայտելու համար Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմաթիվ մտավորականներ, գիտնականներ, գրողներ և արվեստագետներ ցույցեր էին կազմակերպել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |