ՌԴ ԱԳՆ. Աշխարհում մոտ 4,6 մլն սիրիացի փախստական կա![]() 26 փետրվարի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Երկարատև զինված հակամարտության պատճառով Սիրիայից մեկնած փախստականների ընդհանուր քանակը հասնում է 4,6 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն: «Սիրիացի փախստականների ընդհանուր քանակն աշխարհում գնահատվում է 4,6 մլն: Ներքին տեղահանվածների քանակը զգալիորեն ավելի շատ է և հասնում է ավելի քան 7,6 մլն մարդու` դա այն մարդիկ են, ովքեր ստիպված են եղել թսղնել իրենց կացարանն ու տեղափոխվել Սիրիայի ավելի անվտանգ շրջաններ»,-ասվում է Սիրիայում հումանիտար իրավիճակի մասին ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հումանիտար իրավիճակը Սիրիայում շարունակում է բարդ մնալ` գոհունակություն հայտնելով սակայն այն կապակցությամբ, որ նպատակային խմբի աշխատանքներում առաջընթաց է գրանցվել: «Բոլոր բնակավայրերը, որոնք նշված են փաստաթղթում, սկսել են հումանիտար օգնություն ստանալ: Ըստ ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության, այդ գործողությունների արդյունքում հաջողվել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մոտ 110 հազար մարդու: Հերթական առաքումը նախատեսվում է առաջիկա օրերին»,-ասել են նախարարությունում: ՄԱԿ-ի տվյալներով` մոտ 4.5 մլն մարդ Սիրիայում բնակվում է այնպիսի շրջաններում, ուր բարդ է հումանիտար օգնություն հասցնել, նրանցից 400.000-ը` շրջափակման մեջ գտնվող շրջաններում: Հակամարտության մեկնարկից ի վեր Հայաստան է տեղափոխվել ավելի քան 21 հազար սիրիահայ, որոնցից ավելի քան 16 հազարը ներկայումս բնակվում է Հայաստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |